Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Հայտնաբերվել է ալկոհոլիզմի գենը

Հայտնաբերվել է ալկոհոլիզմի գենը

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերել են ալկոհոլի նկատմամբ հակվածություն առաջացնող գենը: Ալկոհոլի օգտագործումից հետո  RASGRF-2-ը մարդու օրգանիզմում ավելացնում է  դոֆամինի մակարդակը, որը հայտնի է որպես «երջանկության հորմոն»:

 

663 դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դոֆամինի բարձր մակարդակ արձանագրվել են այն անձանց մոտ, ում մոտ հայտնաբերվել է գեների այդ տարբերակը:

 

Աշխատանքի հեղինակ, պրոֆեսոոր Գյունթեր Շումանի խոսքով` ստացված արդյունքներն ամենեւին չեն ապացուցում, որ հենց RASGRF-2-ն է ալկոհոլիզմ առաջացնում: Միանգամայն հնարավոր է, որ դա կապված լինի շրջակա միջավայրի եւ  այլ գեների հետ: Հետազոտությունը փորձագետներին օգնել է հասկանալ,  թե ինչու են որոշ անձինք ավելի խոցելի ալկոհոլի նկատմամբ:

 

Գիտնականները նշել են, որ ստացված արդյունքները կարող են օգնել նոր պրեպարատներ ստեղծել ալկոհոլիզմի դեմ պայքարում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ